«Ռեալի» պարտքը կազմում է մոտ 602 մլն եվրո
Մադրիդի «Ռեալի» պարտքը շատ ավելի մեծ է, քան ներկայացված է ակումբի ֆինանսական հաշվետվություններում: Այն կազմում է մոտ 602 մլն եվրո: Այս մասին հայտնել է «Ռեալի» արժեքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Կառլոս Մենդոսան, ում խոսքերը մեջբերել են տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պարտքն ընդամենը 283 մլն եվրո է:
«Ներկայացված տվյալները ֆինանսական շատ մասնագետների կասկածն են հարուցում,- նշել է Մենդոսան:- Անցած տարի մեր ասոցիացիան հրապարակել է տվյալներ ակումբի ֆինանսական վիճակի մասին: Մենք այն ժամանակ հայտարարեցինք, որ «Ռեալի» պարտքը կազմում է 540 մլն եվրո: Իսկ ներկա պահին այն կազմում է 602 մլն եվրո: Եվ սա` այն դեպքում, որ մեր հաշվարկները դեռ չեն ավարտվել»: