Վենգեր. «Օզիլի քննադատությունն անարդար է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ կիսապաշտպան Մեսուտ Օզիլն արժանի չէ այն քննադատությանը, որը ֆուտբոլիստի գլխին է փլվել վերջին օրերին: Դիրքավորվելով ձախ կիսապաշտպանի գոտում` Օզիլն աննկատ է գործում, իսկ իր պաշտպանական պարտականություններին վերաբերվում է առանց ոգևորության: Չնայած դրան, Վենգերը համարում է, որ երկրպագուները չափազանց բացասաբար են վերաբերվում գերմանացուն, ով աշխարհի առաջնությունից հետո դեռ լավագույն մարզավիճակ ձեռք չի բերել:
«Ինչո՞ւ հենց Օզիլը պետք է քավության նոխազ լինի: Մենք ապրիլի 1-ից հետո ընդամենը 1 խաղում ենք պարտվել: Բոլորը ֆուտբոլիստի մասին դատում են 1 խաղով, սակայն ֆուտբոլում անխուսափելի են վերելքներն ու անկումները»,- Վենգերի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը: