Բեկենբաուեր. «Եթե Ռոնալդուն ու Բեյլը 100-ական մլն եվրո արժեն, ապա Կրուիֆը միլիարդներ կարժենար»
Մյունխենյան «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գովեստի խոսքեր է ասել Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի հասցեին, ով հետո գլխավորել է «Այաքսն» ու «Բարսելոնը»: Բեկենբաուերը կարծում է, որ, որպես ֆուտբոլիստ, Կրուիֆը շատ ավելի բարձր էր, քան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և կիսապաշտպան Գարետ Բեյլը:
«Եթե այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսիք են Ռոնալդուն ու Բեյլը, 100-ական մլն եվրո արժեն, ապա Կրուիֆը միլիարդներ կարժենար»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:
Կայզեր Ֆրանցը համեմատել է նաև «Բարսելոնին» ու «Բավարիային»:
«Բարսելոնն» ավելի մեծ ակումբ է, քան «Բավարիան»: Կատալոնյան ակումբը համաշխարհային լիդեր է նաև ավադույթների առումով: «Բարսելոնը» լեգենդար թիմ էր դեռ անցած հարյուրամյակի 30-40-ական թվականներին, իսկ «Բավարիան» մինչև 1965 թ. առանձնապես չի փայլել»,- նշել է Բեկենբաուերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ