Բենիտես. «Նապոլին» պետք է բնավորություն դրսևորի»
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կիսվել է «Ուդինեզեի» հետ «A» սերիայի առաջիկա խաղից իր ակնկալիքներով:
«Ուդինեզեի» հետ առաջիկա խաղում մենք պետք է բնավորություն դրսևորենք ու վստահ լինենք մեր ուժերին: Ինձ դուր եկավ, թե ինչպես խաղացինք Պրահայի «Սպարտայի» հետ, և ես ուզում եմ, որ շարունակենք ընթանալ նույն ճանապարհով: Պատրաստ ենք «Ուդինեզեի» հետ հանդիպմանը: Խոսքը շատ ուժեղ մրցակցի մասին է, բայց մեզ պետք է ապացուցել, որ «Նապոլին» նույնպես ուժեղ է»,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է իտալական մամուլը: