Հրայր Մկոյանը նույնպես վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել:
«Սեպտեմբերի 19-ին մասնակցեցի Իրանի առաջնության «Ֆուլադ»-«Էսթեղլալ» հանդիպմանը: Խաղացի 90 րոպե: Խաղից հետո ցավեր զգացի և դիմեցի բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ծնկի մկանային վնասվածք ունեմ, ջլերի հետ կապված խնդիր: Այժմ օրական 2 անգամ այցելում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի: Նախնական հետազոտության համաձայն՝ վերականգնմանս համար կպահանջվի 2 շաբաթ»,- ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ հեռազրույցում նշել է Հրայր Մկոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին