Ռումենիգե. «ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն պատասխանատու են մեր ֆուտբոլիստների վնասվածքների համար»
«Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին կոչ է արել մտածել ազգային հավաքականների խաղերի քանակի կրճատման մասին:
«Ծանրաբեռնվածությունը, որին ֆուտբոլիստները ենթարկվում են հավաքականների խաղերում, արդեն վաղուց հատել է բոլոր տրամաբանական սահմանները: Եվ դրա համար պատասխանատվություն են կրում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն: Նրանք պետք է շտապ քննարկեն այդ հարցը: Մենք պետք է բարելավենք ֆուտբոլը հանուն խաղացողների և վերջ տանք այս անվերջ արշավին»,- հայտարարել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ այժմ «Բավարիայի» լազարեթում են գտնվում Բաստիան Շվայնշտայգերը, Տյագո Ալկանտարան, Խավի Մարտինեսը, Հոլգեր Բադշտուբերը, Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբբենը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին