Ֆաբրեգաս. «Իմ վերադարձից հետո Վենգերն ինձ հետ չի շփվել»
Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դադարել է շփվել իր հետ «Չելսի» տեղափոխությունից հետո: Ֆուտբոլիստն «Արսենալում» է եղել 14 տարեկանից, իսկ 3 տարի առաջ տեղափոխվել է «Բարսելոն»:
«Ոչ, իմ վերադարձից հետո Վենգերն ինձ հետ չի շփվել: Բայց ես կցանկանայի միշտ պահպանել նրա հետ փոխհարաբերությունները: Վստահ եմ` ապագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, մենք կշփվենք: Դրանում խնդիր չեմ տեսնում: Ինչ էլ որ լինի, միշտ երախտապարտ կլինեմ նրան»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է «Metro»-ն: