«Լիվերպուլը» կարող է հրավիրել Իգուաինին
Բրիտանական «Mirror»-ի տեղեկություններով` «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հետաքրքրված է «Նապոլիի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով: Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Կարմիրները» պատրաստ են 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 30-40 մլն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ Իգուաինը «Նապոլիի» խաղացող է դարձել 2013 թ. ամռանը, իսկ մինչ այդ 6 մրցաշրջան է անցկացրել Մադրիդի «Ռեալում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին