Դիեգո Գոդին. «Մենք չենք վախենում «Յուվենթուսից»
«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը կիսվել է «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով:
«Արդյոք վախենո՞ւմ ենք «Յուվենթուսից»: Չէ, միայն Բուֆոնը պետք է վախենա: Ես վերջինն եմ, ով նրան գոլ է խփել աշխարհի առաջնությունում:
Մեզ համար այս խաղը եզրափակչի արժեք ունի: Ինչպես միշտ, կպաշտպանվենք ողջ թիմով:
Բացի այդ, մարզիչը խաղի ընթացքում մեզ կօգնի պահեստայինների նստարանից:
«Յուվենթուսին» լավ ենք ճանաչում: Թուրինցիներից չենք վախենում և կխաղանք հաղթանակի համար»,- հայտարարել է Գոդինը: