Դիեգո Կոստա. «Չեմ կարծում, որ Մոուրինյոն ու դել Բոսկեն իմ պատճառով կվիճեն»
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ լիովին վերականգնվել է վնասվածքից և պատճառ չի տեսնում, որ Ժոզե Մոուրինյոյի ու Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի փոխհարաբերությունները կվատանան:
«Ես չեմ կարծում, որ Մոուրինյոն ու դել Բոսկեն կվիճեն իմ պատճառով: Չէ՞ որ «Չելսիի» կազմում մասնակցել եմ ողջ հանդիպմանը: Հասկանալի է, որ առողջ եմ:
Օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում, այնպես որ, այստեղ միայն գլխավոր մարզիչը կարող է որոշել: Շաբաթվա ընթացքում ինտենսիվ աշխատում եմ ֆիզիոթերապևտների հետ, որովհետև արդեն երկար ժամանակ որոշակի անհարմարավետություն եմ զգում»,- նշել է Կոստան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ