Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը պատրաստվում է
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նորովի է ընդունելու «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում, «Հանրապետական» մարզադաշտի Վարդանանց և Չարենց փողոցների գլխավոր մուտքերի, տրիբունաների մուտքերի մոտ:
Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված էլեկտրոնային համակարգ, տեսահսկամն համակարգ, որը գրանցելու է ցանկացած շարժ և գործողություն՝անվտանգության նկատառումներից ելնելով: Ստեղծվում են միջազգայնորեն ընդունված բոլոր հարմարությունները՝ ֆուտբոլիստների, երկրպագուների, մեդիայի ներկայացուցիչների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում