Կառլո Անչելոտտի. «Ինձ երբեք չի թվացել, որ մրցավարներն օգնում են «Ռեալին»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի կարծում, որ մրցավարները պարբերաբար օգնում են «Արքայական թիմին» Պրիմերայի ու Չեմպիոնների լիգայի խաղերում:
«Երկու անգամ խաղացել եմ «Ռեալի» դեմ ու այնպիսի տպավորություն չեմ ստացել, որ մրցավարներն օգնում են նրան: Ավելի շուտ՝ ընդհակառակը: Հանդիպումներից մեկում մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Ռեալի» դարպասին, չնայած կանոնների խախտումը տուգանային հրապարակից դուրս էր: Սակայն «Սան Սիրոյում» դա հանգեցրեց 11 մետրանոցի»,- հայտարարել է Անչելոտտին:
Ավելացնենք, որ այսօր «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Լևանտեի» հետ: