Բասլեր. «Չեմ կարծում, որ Կլոպին պաշտոնանկ կանեն»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարիո Բասլերը խոսել է մրցաշրջանի մեկնարկում Դորտմունդի «Բորուսիայի» անհաջողությունների մասին:
«Ոչ, ես չեմ կարծում, որ Յուրգեն Կլոպը կարող է պաշտոնանկ արվել: Նա շատ մեծ արժեք ունի «Բորուսիայի» ու նրա երկրպագուների համար: Հնարավոր է՝ մեկ այլ թիմի մարզիչը նման իրավիճակում պետք է անհանգստանար իր ապագայի համար, սակայն Կլոպը շարունակելու է աշխատել: Նա պետք է թիմին դուրս բերի ճգնաժամից, իսկ այդ խնդիրն ուրիշ ոչ ոք հիմա չի կարող լուծել: Եվ «Բորուսիայի» խնդիրները միայն խաղային չեն»,- ասել է Բասլերը: