Գաբրիել Ղազարյանը Շիրակում ծանոթացել է մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ:
Նախարարը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի ինչպես նաև մարզի սպորտի ոլորտի ներկայացուցիչների և պատասխանատուների հետ:
Սպորտի և երիտասարդության հարցերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նախարարը եղել է մարզադպրոցներում, ծանոթացել է մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին և քննարկել մարզիչների վերապատրաստման հարցերը:
Հանիպումների ընթացքում Նախարարը փաստել է Շիրակում առկա մարզական մեծ պոտենցիալը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ավելի մեծ մարզական հաջողություններ գրանցել: Բացի մեծ սպորտի նվաճումներից, նախարարն իր խոսքում կարևորել է նաև ֆիզիկական կուլտուրայի մասայականյությանն ուղղված աշխատանքները, որն իր կարևոր մասնաբաժինն ունի նախարարությունում իրականցվող ծրագրերի շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ