Կառլո Անչելոտտին չի ուզում բաժանվել Խեդիրայից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ակումբը հունվարին չի վաճառի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը:
«Մինչև հունիս մենք պետք է պայմանավորվենք Խեդիրայի հետ: Եթե նա ցանկանա երկարաձգել պայմանագիրը, ակումբը նրա հետ նոր համաձայնագիր կստորագրի: Եթե ոչ, ապա Սամին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը կլրանա 2015 թ. ամռանը: Արդեն հունվարին ֆուտբոլիստն իրավունք կստանա պայմանագիր ստորագրել այլ ակումբների հետ: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռեալը» պատրաստ է Խեդիրայի տրանսֆերը «Չելսիին» վաճառել 10 մլն ֆունտ ստեռլինգով կամ նրան փոխանակել «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Վիդալի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում