Գվարդիոլա. «Բավարիայի» ու «Ռոմայի» միջև հսկայական տարբերություն չկա»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումից (7:1) հետո հայտարարել է, որ թիմերի միջև տարբերությունը, չնայած գրանցված հաշվին, հսկայական չէ:
«Ռոբբենն արագ գոլ խփեց, որը մեզ հանգստություն տվեց, այնուհետև մամլիչ գործողություններ կիրառեցինք, որպեսզի պահպանենք գնդակը: Մեզ դուր է գալիս խաղալ՝ տիրելով գնդակին, այնուհետև փնտրել գոտիներ՝ ճեղքում կատարելու համար,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Sky Sport Italia»-ն:- Երկու շաբաթ անց դուք կտեսնեք, որ թիմերի միջև տարբերությունն այսքան հսկայական չէ: Առաջին 20 րոպեի ընթացքում «Ռոման» երեք կամ չորս լավ պահ ստեղծեց, և մենք պետք է ավելացնենք:
«Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել Մոսկվայում, այնպես որ, «Ռոման» երկրորդ տեղում է: Եվ դեռ հոկտեմբերն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ