Ռոջերս. «Բալոտելլիի գոլերը միայն ժամանակի հարց են»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ Մարիո Բալոտելլին մոտ ժամանակներս կսկսի գոլեր խփել: Երեկ թիմի լեգենդ Ջեյմի Կարրագերը կարծիք է հայտնել, որ Բալոտելլիին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում պետք է դուրս թողնել կազմից, քանզի նա իր խաղով արժանի չէ՝ ընդգրկվելու մեկնարկային կազմում:
Դատելով ամեն ինչից՝ Բրենդան Ռոջերսը չի պատրաստվում լսել թիմի նախկին պաշտպանի կարծիքը:
«Անցյալում Բալոտելլին կարևոր գոլեր է խփել մեծ խաղերում: Կարծում եմ՝ եթե Մարիոն «Ռեալի» հետ խաղում ասպարեզ դուրս գա, շատ մոտիվացված կլինի՝ գոլ խփելու: Բալոտելլիի գոլերը միայն ժամանակի հարց են»,- նշել է Ռոջերսը: