Վալվերդե. «Հնարավորություններ միշտ կան»
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Պորտուից» 1:2 հաշվով կրած պարտությունը:
«Պորտուն» շատ ուժեղ անցկացրեց առաջին խաղակեսը և գոլ խփեց վերջին րոպեին: Մենք ավելի լավ էինք աշխատում երկրորդ կեսում, հավասարեցրեցինք հաշիվը և փորձում էինք հաղթել, սակայն բաց թողեցինք երկրորդ գնդակը,- Վալվերդեի խոսքերը մեջբերել է AS-ը:- Պարտվեցինք նույն հաշվով, ինչպես անցած անգամ, բայց հիմա տպավորությունն ավելի լավն է: Առջևում դեռ երեք խաղ ունենք և պետք է առավելագույնս օգտվենք մեր հնարավորություններից»:
«Ատլետիկը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին շրջանում վաստակել է ընդամենը 1 միավոր և խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին