Հանս-Յոահիմ Վացկե. «Կլոպն անձամբ կորոշի, թե երբ հեռանա «Բորուսիայից»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնաթող անել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Բազմիցս ասել եմ, որ Յուրգեն Կլոպն ինքը կորոշի, թե երբ պետք է հեռանա «Բորուսիայից»: Մենք միասին մի հաջողությունից դեպի մյուսն ենք ընթացել, ինչո՞ւ պետք է ինչ-որ բան փոխենք առաջին իսկ ճգնաժամի ժամանակ: Կլոպն առաջվա պես շատ հետևողական աշխատանք է կատարում: Իհարկե, Բունդեսլիգայից դուրս մնալը մեզ չի սպառնում, սակայն միևնույն ժամանակ շատ հեռու ենք մեր մակարդակից»,- ասել է Վացկեն: