Յուրգեն Կլոպ. «Գալաթասարայի» հետ խաղում գերազանց պաշտպանվեցինք»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին:
«Մենք գերազանց պաշտպանվեցինք ու շատ լավ էինք խաղում հակագրոհներով: Լավ կլիներ, որ բոլոր խաղերն այսքան հեշտ տրվեին: Դաշտի տերերը նետվում էին գրոհների, բայց մենք հուսալի էինք գործում պաշտպանությունում:
Գիտեինք, որ Սնեյդերը դասական «տասնյակ» է, իսկ դա նշանակում է, որ նրա հետևում դիրքավորված երեք կիսապաշտպանները պետք է փակեին ողջ տարածությունը: Նրանք դա լավ չէին անում, ինչից էլ օգտվեցինք: Գումարած դրան՝ մեր ֆուտբոլիստներն ավելի արագաշարժ են, և դա գաղտնիք չէ»,- նշել է Կլոպը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ