«Meriton Holdings»-ը և «Վալենսիան» պայմանագիր են ստորագրել ակումբի գնման-վաճառքի մասին
Սպասվում է, որ իսպանական ակումբի վաճառքի գործընթացը կավարտվի հաջորդ ամսին: «Meriton Holdings»-ը, որը պատկանում է սինգապուրցի գործարար Պիտեր Լիմային, և «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի հիմնադրամն արդեն պայմանագիր են ստորագրել գնման-վաճառքի վերաբերյալ:
«Ակումբի վերակառուցման նպատակով «Meriton Holdings» ընկերությունը հույս ունի հնարավորինս շուտ ավարտել «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի գնման գործընթացը, որն արդեն եզրափակիչ փուլ է մտնում`ենթադրելով մյուս համաձայնագրերի ստորագրում,- նշված է «Վալենսիայի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:- Մենք նոր գլուխ ենք գրում «Վալենսիայի» պատմության մեջ: Վերջին ամիսների ընթացքում արդեն սկսել ենք վերականգնել «Վալենսիայի» հպարտ անունը: Հիմա ավելի ուժեղ կդառնանք: Հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատել և միասնական ընտանիք լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց