Պելլեգրինի. «Հարտը նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Սիթիի» հետ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին վստահ է, որ դարպասապահ Ջո Հարտն իր ստորագրությունը կդնի ակումբի հետ նոր համաձայնագրի տակ: Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակների» հետ կավարտվի 2016 թ. ամռանը, և այժմ ակումբը բանակցություններ է սկսել այն երկարաձգելու համար:
«Հիմա որոշում կայացնելու ճիշտ ժամանակն է: Կարծում եմ` Ջոն ցանկանում է մնալ ակումբում: Մենք նույնպես նրա կարիքն ունենք»,- հայտարարել է չիլիացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին