Պիկե. «Սուարեսին խնդրել եմ չկծել ինձ»
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն Էլ Կլասիկոյից առաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է թիմի նորեկ Լուիս Սուարեսի մասին:
«Վերջին մարզման ժամանակ, երբ մարզչի ցուցումով պետք է դադարեցնեի վազքը, իսկ Սուարեսին գնդակն էր պետք, նրան խնդրեցի չկծել ինձ: Նա ընդունեց կատակը և ժպտաց: Հիմա Լուիսը գիտի, որ պաշտոնական խաղերի ժամանակ խաղադաշտում մարդկանց կծել չի կարելի: Դա մնացել է անցյալում: Նա ներողություն է խնդրել իր արարքի համար: Այժմ պետք է առաջ շարժվի: Սուարեսը պարապմունքների ընթացքում հետևողականորեն է աշխատում: Ոտքով յուրաքանչյուր հպման ժամանակ վայր չի ընկնում: Միտված է գոլի նույնիսկ այն դեպքում, երբ հարվածում են նրա ոտքին կամ քաշում մարզաշապիկից»,- ասել է Պիկեն: