Ալբանիայի վարչապետ. «ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշում է կայացրել»
Ալբանիայի վարչապետ Էդի Լիման քննադատել է ՈՒԵՖԱ-ի այն որոշումը, որով Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին տեխնիկական պարտություն է գրանցվել 0:3 հաշվով Սերբիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպումը ձախողելու համար: Ի դեպ, նույն որոշմամբ Սերբիայի հավաքականն էլ զրկվել է 3 միավորից:
«ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշում է կայացրել` հավասարության նշան դնելով ագրեսիորի, որը ֆիզիկական ու հոգեբանական ճնշում է գործադրել, և ալբանացի ֆուտբոլիստների միջև, ովքեր հնարավորություն չեն ունեցել ավարտել խաղը: Այսօր արդարությունը չի հաղթանակել»,- նշել է Լիման: