Լուի վան Գաալ. «Մոուրինյոն անհավանական մարզիչ է»
Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպման նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գովել է Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն անհավանական մարզիչ է: Ժոզեի յուրահատուկ նվաճումն այն բանի մեջ է, որ հաղթել է եվրոպական տարբեր առաջնություններում,- հայտարարել է հոլանդացի մարզիչը:- Ժոզեն համեստ, բայց միևնույն ժամանակ բավական զգացմունքային մարդ է:
Ինձ դա դուր է գալիս: Ինձ համար այդ մարդը յուրահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ նախկինում միասին աշխատել ենք, այլ նաև այն բանի համար, որ մինչև հիմա բավական ջերմ ենք շփվում իրար հետ: Կարծում եմ, որ ֆուտբոլային աշխարհում մարզիչների միջև նման փոխհարաբերությունները հազվադեպ են»
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց