Ձամբրոտտա. «Սուարեսը «Բարսելոնում» պետք է վերահսկի իրեն»
«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Ձամբրոտտան զգուշացնում է Լուիս Սուարեսին, որ «Նոու Կամպում» անհրաժեշտ է կարգապահ ֆուտբոլիստ լինել:
«Երբ հայտնվում ես այնպիսի ակումբում, ինչպիսին «Բարսելոնն» է, պետք է հասկանաս, որ այն ավելին է, քան սոսկ ակումբը,- ասել է Ձամբրոտտան:- Այստեղ պետք է հավատարիմ լինես յուրահատուկ կոդեքսի: Այն, ինչ տեղի ունեցավ Սուարեսի ու Կյելլինիի միջև աշխարհի առաջնությունում, չպետք է կրկնվի: Նա պետք է սովորի վերահսկել իրեն:
Այդուհանդերձ, վստահ եմ, որ Սուարեսը «Բարսելոնում» հարմարվելու հետ կապված խնդիրներ չի ունենա»: