Իսկոն գերազանց մարզավիճակ է ձեռք բերել
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Կոռնելիայի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակը:
«Մրցակիցը լրջորեն էր մոտեցել խաղին» և, իրոք, լավ հանդիպում անցկացրեց: Ես գոհ եմ նման մրցակցից: Կարծում եմ՝ «Կոռնելիան» արժանի էր իր գոլին: Այդ թիմի երկրպագուները պետք է որ գոհ լինեն:
«Ռեալի» կազմում կնշեի Իսկոյին, ով հիանալի էր աշխատում հանուն թիմի: Հիմա նա լավ մարզավիճակում է: Հույս ունեմ, որ կշարունակի աճել: Իհարկե, կառանձնացնեի նաև Բենզեմային, Իլյարամենդիին ու Խեդիրային»,- նշել է Անչելոտտին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ