Գվարդիոլա. «Գոհ եմ, որ «Բավարիան» չկորցրեց կենտրոնացումը երկրորդ խաղակեսում»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Համբուրգի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի արտագնա հանդիպումը, որում իսպանացի մասնագետի սաները հաղթեցին 3:1 հաշվավ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
«Համբուրգի» հետ առաջնության խաղից, որը կայացել էր մի քանի շաբաթ առաջ, համապատասխան դասեր էինք քաղել: Իմ ֆուտբոլիստները շատ լավ խաղացին, և ես գոհ եմ, որ երկրորդ խաղակեսում նրանք չկորցրեցին կենտրոնացումը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը: