Կոնտե. «Իտալիայի հավաքականին նոր դեմքեր են պետք»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակտիվորեն հետևում է «A» սերիայի հանդիպումներին: Երեկ նա ներկա է եղել «Ինտեր»-«Սամպդորիա» հանդիպմանը՝ հետևելով հյուրերի ֆուտբոլիստների խաղին, քանի որ այդ թիմը լավ է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում:
«Ես հետևել եմ «Ինտերի» ու «Սամպդորիայի» խաղին, քանզի այն շատ հետաքրքիր էի համարում: Այդ թիմերից որոշ ֆուտբոլիստներ արդեն հավաքականում են, օրինակ՝ Անդրեա Ռանոկյան, սակայն «Սամպդորիայի» կազմում խաղացողներ կան, որոնց մենք ուշադիր հետևում ենք:
Մեզ հետաքրքրում են երիտասարդ խաղացողները, որովհետև հավաքականը նոր դեմքերի կարիք ունի: Այլընտրանքային տարբերակներ են հարկավոր: Առաջին հերթին դա վերաբերում է կիսապաշտպանությանը»,- ասել է Կոնտեն: