Ռաուլը կարիերան կշարունակի «Նյու Յորք Կոսմոսում»
Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում: Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք Կոսմոսը», բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո Ռաուլը պայմանագիր կստորագրի մի քանի տարով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
«Շատ ուրախ ենք, և դա ակնհայտ է, որ մեր շարքերը նման բարձրակարգ ֆուտբոլիստ է համալրում,- խոստովանել է թիմի գլխավոր մարզիչ Ջովաննի Սավարեզեն:- Ռաուլի վարպետությունը լավ հայտնի է ողջ աշխարհում: Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է և մեր գրոհներին նոր տեսք կտա»:
37-ամյա Ռաուլը կկատարի ոչ միայն ֆուտբոլիստի, այլ նաև «Նյու Յորք Կոսմոսի» երիտասարդական ակադեմիայի տեխնիկական խորհրդականի պարտականությունները: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո նա լիարժեք կկենտրոնանա ակադեմիայում աշխատանքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում