Ռիբերի. «Համբուրգի» հետ խաղում ինձ համար հեշտ չէր»
Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գոհ է իր թիմի խաղից «Համբուրգի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի արտագնա հանդիպման ընթացքում: Խոսեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին 3:1 հաշվով, իսկ ինքը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը, դարձավ մեկ գոլի հեղինակ:
«Ինձ համար դա առաջին խաղն էր՝ սկսած այն պահից, երբ շարք վերադարձա: Եվ հեշտ չէր: Ուրախ եմ, որ մեր թիմը լավ խաղ ցուցադրեց: Ես նույնպես վատ չխաղացի: Իհարկե, այն դրվագում, երբ գոլ խփեցի, նաև մարզական բախտը ժպտաց ինձ: Պարտավոր ենք շարունակել այս ոգով»,- Ռիբերիի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը