Մարկո Ռոյս. «Շատերն ավելի շատ են մտածում իմ ապագայի մասին, քան ես»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը «Բավարիայի» հետ Բունդեսլիգայի 10-րդ տուրի հանդիպումից առաջ հայտարարել է, որ կենտրոնացած է իր թիմի ելույթների ու ակումբի հեռանկարների վրա:
«Հիմա շատերն են խոսում իմ մասին,- Ռոյսի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:- Կապված դրա հետ՝ ուզում եմ նկատել, որ որոշ մարդիկ հիմա ավելի շատ են մտածում իմ ապագայի մասին, քան ես: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Մյունխեն ենք գնում միավորներ վաստակելու համար: Այնուհետև անհրաժեշտ կլինի քայլ առ քայլ լուծել մրցաշարային խնդիրները «Գալաթասարայի», Մյունխենգլադբախի «Բորուսիայի», «Պադերբոռնի» և «Արսենալի» հետ խաղերում: Ինձ համար հիմա առաջին տեղում դա է»: