Դիեգո Կոստան վերադարձել է ընդհանուր խումբ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Դիեգո Կոստան պատրաստ է մասնակցել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր խումբ:
Հիշեցնենք, որ Կոստան բաց է թողել սլովենական «Մարիբորի» հետ Չեմպիոնների լիգայի` հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպումը: Իսպանիայի հավաքականից վերադառնալուց հետո նա հոսպիտալացվել է ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով: Դուրս գրվելով հիվանդանոցից` չի մասնակցել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպմանը (1:1):
«Լոիկ Ռեմին ու Ջոն Օբի Միկելը դեռ պատրաստ չեն, իսկ ահա Ռամիրեսն ու Դիեգո Կոստան կարող են մասնակցել խաղին»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Չելսիի» թվիթթերյան էջը: