Ռումենիգե. «Հետաքրքրվելով Ռոյսով` «Բավարիան» չի ուզում թուլացնել «Բորուսիային»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է ակումբի դիրքորոշումը և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի վերաբերյալ իր վերջին հայտարարությունները: Ռումենիգեն շեշտել է, որ «Բավարիան» մրցակիցներին թուլացնելու նպատակ չունի:
«Մենք ոչ մեկի չպետք է թուլացնենք: Տրանսֆերային յուրաքանչյուր գործարք բացառապես մեկ նպատակ է հետապնդում` ուժեղացնել թիմի խաղը»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:
Ավելի վաղ Ռումենիգեն հայտարարել է, որ «Բավարիան» հետաքրքրված է Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով: Այդ խոսքերը դժգոհության հերթական ալիքն են բարձրացրել «Բորուսիայում»: Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ «Բավարիան» դեռ կզղջա իր պահվածքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ