Կոնտե. «Իտալական ֆուտբոլը մահանում է»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիացած չէ այն վիճակով, որն առկա է այդ երկրում:
Չնայած ազգային թիմը Կոնտեի գլխավորությամբ հաջող ելույթներ է ունենում, ինքը՝ մարզիչը, լավատեսության հիմքեր չի տեսնում:
«Մենք անցնում ենք սերնդափոխության շատ բարդ շրջանով: Երիտասարդ խաղացողները, ովքեր հայտնվում են հավաքականում, միշտ չէ, որ ճիշտ տրամադրվածություն են ունենում:
Չեմ ուզում բախվել նման խնդիրների հետ, բայց մեզ համար դա մեծ խնդիր է: Իտալական ֆուտբոլը մահանում է: Դժվար է գտնել մեծ քանակությամբ տաղանդավոր խաղացողների»,- վստահ է Կոնտեն: