«Բարսելոնը» պլանավորում է վաճառել Մեսսիի տրանսֆերը 2016 թ.
«Բարսելոնի» ղեկավարությունը պլանավորում է 2016 թ. ակումբի նոր նախագահի ընտրություններից հետո վաճառել հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: Այս մասին հայտնել է «Cadena Cope» ռադիոկայանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնյան ակումբը մտադիր է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել այն ակումբին, որն ամենաբարձր գինը կառաջարկի:
Նշվում է, որ ինքը՝ Մեսսին, նույնպես չի այրվում «Բարսելոնում» մնալու ցանկությամբ: Ըստ նրա՝ ակումբում իրեն այնքան բարձր չեն գնահատում, որքան Քրիշտիանու Ռոնալդուին՝ «Ռեալում»:
Բացի այդ, Մեսսին դժգոհ է, որ կատալոնյան մամուլը, գործելով «Բարսելոնի» հրահանգների համաձայն, արդեն սկսել է արշավ իրականացնել՝ Նեյմարին ներկայացնելով որպես թիմի ապագա դեմքի: