AS. «Բարսելոնը» 2016 թ. նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին
«Բարսելոնի» ղեկավարությունը հույս ունի նոր պայմանագիր ստորագրել Նեյմարի հետ 2016 թ.: Կատալոնյան թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է Նեյմարի հետ պայմանագրի ստորագրումը դարձնել իր նախընտրական արշավի մի մասնիկը: Այս մասին հայտնում է AS-ը:
Անկասկած, Նեյմարի պայմաններն զգալիորեն կբարելավվեն գործող պայմանագրի համեմատությամբ, որն ուժի մեջ է մինչև 2018 թ.:
Սպասվում է, որ «Բարսելոնի» նախագահի ընտրություններում Բարտոմեուն շատ լուրջ մրցակից կունենա` ի դեմս ակումբի պատմության ամենահաջողակ նախագահներից մեկի` Ժոան Լապորտայի: