Կլոպ. «Ռոյսը պատրաստ է մասնակցել առաջիկա խաղին»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպան Մարկո Ռոյսի շարք վերադառնալու մասին:
Ինչպես հայտնի է, շաբաթվա սկզբին 25-ամյա Ռոյսը վերադարձել է ընդհանուր խումբ` վերականգնվելով վնասվածքից:
«Մարկոն պատրաստ է մասնակցել առաջիկա խաղին, նա լավ է մարզվում բոլորի հետ միասին,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:- Հումմելսը կարող է վերադառնալ հաջորդ շաբաթ, Օբամեյանգը հիվանդ է, իսկ Բլաշչիկովսկին ու Կիրհը դեռ վերականգնվում են»:
Հիշեցնենք, որ վաղը «Բորուսիան» կխաղա «Պադերբոռնի» հետ: