Կլոպը չի պատրաստվում հավերժ հավատարիմ լինել «Բորուսիային»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է. անձամբ ինքը չի սպասել, որ ակումբում կմնա ավելի քան 6 տարի:
2008 թ. Յուրգենը հեռացավ «Մայնցից» և տեղափոխվեց «Բորուսիա», որին հասցրեց երկու չեմպիոնության Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Ոչ, ես չեմ մտածել, որ այսքան երկար կաշխատեմ այստեղ: 18 տարի եմ անցկացրել «Մայնցում»: Մտածում էի, որ դա բավական է,- հայտարարել է Կլոպը:- Ես սիրում էի և Մայնց քաղաքը, և ակումբը: Տեղափոխվելով «Բորուսիա»` ինքս ինձ ասացի. «Դե ինչ, հիմա նորմալ մարզիչ կլինեմ»:
Ես սիրում եմ կյանքը և նպատակ չունեմ երկար ժամանակ մնալ նույն տեղում: Երեխաներս բավական մեծ են, որպեսզի մենակ մնան, և դա խնդիր չէ:
Ավելի քան 6 տարի է` այստեղ եմ ու չգիտեմ, թե սա երբ կավարտվի: Նաև չեմ մտածում այդ մասին: Քանի դեռ ամեն ինչ բարեհաջող է դասավորվում, իմաստ չունի ինչ-որ բան փոխել»:
Կլոպը նշել է նաև, որ դեմ չէ` աշխատելու Անգլիայում: