Պոլ Պոգբա. «Հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ Զիդանի պես»
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ Թուրինում ինքը բավարարված է ամեն ինչից: Նա նաև հույս է հայտնել, որ կհասնի ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի մակարդակին:
«Ռեալը» մեծագույն ակումբ է: Բայց միևնույնը կարելի է ասել նաև «Յուվենթուսի» մասին: Ավելի վաղ խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց, այնուամենայնիվ, որոշեցի տեղափոխվել Թուրին ու դառնալ «Յուվենթուսի» ֆուտբոլիստը: Իտալիան ինձ դուր է գալիս: Ակումբում բոլորն իրենց մեկ ընտանիքի անդամ են զգում: Հիմա ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես, որպես ֆուտբոլիստ, ավելի լավը դառնամ: Հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ Զիդանի պես»,- ասել է Պոգբան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում