Բլան. «Բարսելոնի» հետ վճռորոշ խաղը յուրահատուկ կլինի»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն «Այաքսի» հետ հանդիպումից հետո (3:1) սպասում է կատալոնցիների հետ խաղին, որը կլուծի խմբում առաջին տեղի հարցը:
«Կարծում եմ՝ մեզ դիմակայեց մի թիմ, որը մեզանից լավ է խաղում, սակայն մրցակցին չհաջողվեց վտանգավոր շատ պահեր ստեղծել մեր դարպասի մոտ,- հայտարարել է Բլանը:- Մենք ավելի լավ իրացրեցինք մեր պահերը և, ըստ իս, արժանի էինք հաղթանակի:
«Այաքսի» հետ խաղի երկրորդ կեսը մեր օգտին չէր: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է փոխենք ֆուտբոլային փիլիսոփայությունը: Կարծում եմ, որ հիմա որոշ ժամանակ պետք է մոռանանք ամեն ինչին մասին ու վայելենք հաղթանակը:
Մինչև «Բարսելոնի» հետ վերջին տուրի վճռորոշ հանդիպումը մեզ անհրաժեշտ է հաղթել Ֆրանսիայի առաջնության խաղերում: Դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը կներկայանանք ողջ հզորությամբ: Դա յուրահատուկ մրցակցություն կլինի»,- ասել է Բլանը:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո ՊՍԺ-ն 13 միավորով գլխավորում է Չեմպիոնների լիգայի «F» խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնը» նրանից հետ է մնում մեկ միավորով: