Կլոպ. «Արսենալի» հետ խաղը տոն է»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի խաղերին: Գերմանական թիմն ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս Բունդեսլիգայում, իսկ ահա Չեմպիոնների լիգայում ամեն ինչ գերազանց է դասավորվում, քանզի «Բորուսիան» արդեն հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել:
«Բունդեսլիգայում հիմա, իրոք, ուժեղ ճնշում ենք զգում: «Արսենալի» հետ խաղը ոչ մի կերպ չի շտկի իրավիճակն առաջնությունում, ուստի այսպիսի խաղը կարծես տոն է մեր թիմի համար,- նշել է Կլոպը:- Կապված այն լուրերի հետ, որ կարող եմ հեռանալ «Բորուսիայից», կասեմ, որ միայն մեկ օտար լեզու գիտեմ՝ անգլերենը: Իհարկե, այլ երկրում աշխատանքի համար պետք է տիրապետեմ լեզվին: Տեղափոխությունս հաստատ չի կայանա այս մրցաշրջանում: Եվ չգիտեմ էլ, թե երբ կլինի, որովհետև պլաններ չեմ կազմում»: