Լեմպարդ. «Դա յուրահատուկ երեկո էր»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում 3:2 հաշվով տոնած հաղթանակը:
«Դա յուրահատուկ երեկո էր,- նկատել է 36-ամյա վետերանը:- Մինչև վերջ շարունակում էինք հավատալ հաջողությանը, չնայած հասկանում էինք, որ քիչ ժամանակ է մնացել: Մրցակիցը խաղում էր 10 հոգով, ուստի մենք հնարավորություններ ունեցանք: Նրա պաշտպանությունում ազատ գոտիները շատ էին, և լավ է, որ կարողացանք օգտվել դրանցից:
Ագուերոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Երբ տեսնում ես, որ Սերխիոն մղվում է դեպի դարպասը, արդեն հույս է ծնվում, որ գոլ կխփի: Ագուերոն լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է «E» խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: