Մոուրինյո. «Չելսիի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղ անցկացրեցին»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ գոհ է իր ֆուտբոլիստների խաղից, ովքեր «Շալկեին» ջախջախեցին 5:0 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» ապահովեց առաջին տեղը խմբում, իսկ «Շալկեն» ու «Սպորտինգը» կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:
«Չելսիի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղ անցկացրեցին: Թիմը հիմա ցուցադրում է իր հասունությունն ու բարձր մակարդակը: Ֆուտբոլիստները տպավորեցին ինձ. լավ պաշտպանվում էին ու լավ գրոհում: Լավ թիմ ունենք: Իհարկե, կարող ենք պարտվել, և մեզ գուցե նաև անբավարար արդյունքներ են սպասվում, սակայն էությունն այն է, որ լավ ենք խաղում ու վստահ ենք մեր ուժերին»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան