Եվս երկու մեդալ՝ Կիպրոսում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունից
Լիմասոլ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի 20 և 23 տարեկանների առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 25-ին, 77 կգ քաշայիններ Նորայր Ավետիսյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հոկսեն Միրզոյան) երկամարտի 318 կգ ցուցանիշով (պոկում` 138 կգ, հրում՝ 180 կգ) հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Հակոբ Մկրտչյանը (Գյումրու Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Մկրտչյան) երկամարտի 313 կգ արդյունքով (պոկում` 137 կգ, հրում՝ 176 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին այսօր հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեք 58 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելա Յայլյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց,անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան), պոկում վարժությունում բարձրացնելով 85 կգ, իսկ հրումում՝ 106 կգ, երկամարտի 191 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ