Հարեյդե. «Երկրորդ գոլը սկանդալ է»
«Մալմյոյի» գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեն «Յուվենթուսից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ դժգոհ է հանդիպման մրցավարությունից:
Ագեի կարծիքով՝ երկրորդ գոլը «Յուվենթուսը» խփել է կանոնների խախտմամբ, քանզի Ալվարո Մորատան հրել է մրցակցին այն դրվագից առաջ, երբ Կառլոս Տևեսը գնդակն ուղարկեց դարպասը:
«Առաջին գոլը չպետք է լիներ, այն ինքներս նվիրեցինք մրցակցին: Իսկ երկրորդ գոլը պարզապես սկանդալ է,- հայտարարել է Հարեյդեն:- Մորատան նույնիսկ չնայեց գնդակին, երբ հրում էր Էրիկ Յոհանսոնին: Չեմ կարող հավատալ, որ մրցավարը դա չի նկատել: Ընդմիջումից հետո կորցրեցինք կենտրոնացումը և չխաղացինք անհրաժեշտ մակարդակով, երբ «Յուվենթուսը» բարձրացրեց տեմպը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները