Վենգեր. «Երբեմն մոռանում ենք պաշտպանության մասին, սակայն այսօր դա տեղի չունեցավ»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը (2:0) Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
«Հնարավոր է, որ այսօր ավելի լավ խաղացինք պաշտպանությունում: Մենք այն թիմն ենք, որը սիրում է հարձակվել: Երբեմն մոռանում ենք պաշտպանության մասին, բայց այսօր դա տեղի չունեցավ,- Վենգերի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Ալեքսիս Սանչեսն անհավանական մարտական ոգի դրսևորեց: Ինձ դուր եկավ նաև Յայա Սանոգոյի աշխատանքը: Մենք նրանից երկար ժամանակ ենք այսպիսի խաղ սպասում:
Ցավոք, Արտետան վնասվածք ստացավ: Դեռ շատ հանդիպումներ պետք է անցկացնենք, ուստի անհրաժեշտ է, որ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ