Գվարդիոլա. «Հերտան» շատ ագրեսիվ թիմ է»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է այն մասին, թե «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից (2:3) հետո իր թիմն ինչպես է նախապատրաստվում «Հերտայի» հետ խաղին:
«Չնայած զիջեցինք «Մանչեսթեր Սիթին», լավ տրամադրություն ունենք: Շատ համարձակ էինք գործում ու պայքարում յուրաքանչյուր գնդակի համար: Իհարկե, մի քանի սխալ գործեցինք: Մեր խաղում բարելավելու բաներ դեռ կան,- ասել է Գվարդիոլան ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Այդ հանդիպումը բոլորն ապրեցին առանց որևէ խնդրի, միայն թեթև հոգնածություն կա: Յուրաքանչյուր 3 օրը մեկ խաղ ենք անցկացնում և չենք կարող ռոտացիա իրականացնել: Ինչ վերաբերում է «Հերտային», ասեմ, որ դա ագրեսիվ թիմ է, որի հարձակման գծում խաղում է Կալուն, ով ժամանակին ներկայացրել է «Չելսին»: Արդեն մի քանի տարի է` թիմը նույն մարզիչն է գլխավորում»,- նշել է Խոսեպ Գվարդիոլան: