Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող Եվրոպայի ծանրամարտի 20 և 23 տարեկանների առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 28-ին, 105 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը («Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան), պոկում վարժությունում բարձրացնելով 184 կգ, իսկ հրումում՝ 210 կգ, երկամարտի 394 կգ արդյունքով (զիջելով անձնական քաշի պատճառով) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Նշենք, որ մեր ծանրորդը պոկում վարժությունում 184 կգ արդյունքով արժանացել է նաև փոքր ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: