Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիայի թիմին
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած երկրորդ ընկերական խաղում նույնպես Հայաստանի ֆուտզալի ընտրանին առավելության հասավ Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Մեր թիմն այս անգամ առավելության հասավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Էռնեստ Ակոպովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը կմրցի «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ